Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի գործով անցնող համայնքապետարանի 4 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դանիելյանի և մյուսների վերաբերյւալ գործը դատարան է ուղարկվել 2019 թվականին։ Այն մինչև վերջերս քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթում։ …

