Ծանրամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ մահվան ելքով վրաերթի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը՝ կարճվել։ Այս մասին հայտնում է Մարտիրոսյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 12-ին մահացու ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում, որի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սիմոն Մարտիրոսյանը մեղադրյալի կարգավիճակ ուներ։ Ըստ գործի՝ քաղաքացին …

