Գազայում անվտանգ գոտիներ չկան․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, որն այս շաբաթվա սկզբին Գազայում էր, անվտանգ գոտիներն անվանել է «վտանգավոր կեղծ պատմություն»: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

«Դրանք ամայի հողերի փոքրիկ հատվածներ են։ Ո՛չ ջուր կա, ո՛չ հարմարություններ, ո՛չ ցրտից ապաստան, ո՛չ սանիտարական պայմաններ»,- նշել է նա։

«Եթե դուք պատրաստվում ենք բռնի տարհանում իրականացնել, չեք կարող հարյուր հազարավոր մարդկանց ուղարկել մի տեղ, որտեղ ջուր կամ զուգարան չկա: Ես իսկապես նկատի ունեմ զուգարանների բացակայությունը։ Ամեն մի անկյունում, ուր ես շրջում էի, ևս 5,000 մարդ էր հայտնվում գիշերվա ընթացքում: Նրանք ո՛չ զուգարան չունեն, ո՛չ էլ մի կաթիլ ջուր»,- հավելել է Էլդերը։

Իսրայելի զինվորականներն էլ ասում են, որ իրենք QR կոդերով թռուցիկներ են նետում, որոնք «բացում են քարտեզը՝ ուղղորդելով Գազայի բնակիչներին ավելի ապահով տարածքներ», սակայն Էլդերը նշում է, որ էլեկտրականության խափանումները նշանակում են, որ շատերի մոտ չեն լինի աշխատող հեռախոսներ՝ կոդերը սքանավորելու համար։

Էմմա Չոբանյան