Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղի Կարեն Դեմիրճյան 9 հասցեի մոտ այսպիսի պատկեր է արդեն մի քանի օր։ Ստորգետնյա խողովակները պայթելու հետևանքով կոյուղաջրերը լցվել են փողոց և գարշահոտություն տարածել հարակից տարածքում։ Խաչիկ Խաչատրյանը, որի տունը գտնվում է հարևանությամբ, պատմում է՝ 20 տարի է՝ այստեղ է ապրում և նման իրավիճակի հաճախ է ականատես լինում։ Բնակչի խոսքով՝ մեկ ամիս առաջ …