Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակում վերանորոգման աշխատանքեր են։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեր հարցին ի պատասխան հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Սենյակը վերջին անգամ վերանորոգվել է 2004 թվականին, որից հետո նման աշխատաքներ չեն իրականացվել։ Այս պահին կատարվում են սենյակի պատերի թարմացման աշխատանքներ»,-ասաց Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ վերանորոգման աշխատանքերն իրականացվում են շենքերի տարեկան սպասարկման …

