Ֆրանսիայի Հանրապետության Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ․ տեղեկանում ենք Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառումից։ Նշվում է, որ հանդիպման նպատակը զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելն է։ «Որպեսզի ⌈Հայաստանը- խմբ․⌉ կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը»,- նշված է գրառման մեջ։ Փարիզից պատգամավոր Աստրիդ …

