Վրաստանի Շովի հանգստավայրում գոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլի հայտնած տվյալներով՝ 18 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 210-ը ապահով կերպով տեղափոխվել են աղետի գոտուց: Նշենք, որ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է լինելու։