ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածները 70 մարդու կյանք են խլել․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է փախստականների ալ-Մաղազի ճամբարին, որը գտնվում է գոտու կենտրոնական հատվածում: Արդյունքում, ըստ գերատեսչության, զոհվել է առնվազն 70 մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քուդրան ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի՝ հաշվի առնելով այդ տարածքում ապրող մարդկանց մեծ թիվը:

Իսրայելական զինվորականները BBC-ին հայտնել են, որ ուսումնասիրում են հարվածի մասին ստացված տեղեկատվությունը:

Հարձակման մասին առաջին հաղորդումները սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ Եգիպտոսը, որը սահմանակից է Գազայի հատվածին, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի նոր առաջարկ է ներկայացրել։

Հաղորդվում է, որ տասնյակ վիրավորներ ալ-Մաղազիից տեղափոխվել են մոտակա Ալ-Աքսա հիվանդանոց: Հիվանդանոցից հրապարակված կադրերում երևում են երեխաներ՝ արյունոտ դեմքերով, իսկ հատակին դրված են դիերի համար նախատեսված պարկեր։

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քուդրայի խոսքով՝ հարվածը ոչնչացրել է խիտ բնակեցված բնակելի տարածքը։