Թբիլիսիի միջազգային օդանավակայանն այսօր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել մի քանի թռիչք։ «Նովոստի Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ Երևանից, Բաքվից ևԹեհրանից թռչող ինքնաթիռները (Air Dilijans, AZAL, Qeshm Air) հետ են վերադարձել։ Մոսկվայից չվերթն իրականացնող Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիում։ Ավելի վաղ երկրի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակի վատթարացման մասին։ Մինչև շաբաթվա …

