Ես եմ ստեղծել «Հանրային ձայն» կուսակցությունը, ես էլ կթաղեմ․ Ղուկասյանը՝ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու հայտարարության մասին

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

«Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը․ չի՛ լինի Վարդան Ղուկասյանը, չի՛ լինի «Հանրային ձայնը, ես եմ ստեղծել կուսակցությունը, ես էլ կթաղեմ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով  կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու թեմային։

Հիշեցնենք՝ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով դադարեցված են համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։

«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում համացանցում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Արտակ Գալստյանը, որ թղթերը տարել է Պետական ռեգիստր և գրանցել «Հանրային ձայնը», այդ ժամանակ էլ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի, նոր իմացա՞ն դրա մասին»,- ասել է Ղուկասյանը։ 

Նրա պնդմամբ՝ այս ամենի հետևում իշխանությունն է կանգնած, քանի որ ուզում է «պայթեցնել» «Հանրային Ձայն» կուսակցությունը, բայց չեն կարող դադարեցնել իր լիազորությունները՝  կուսակցության կանոնադրությամբ։

«Կուսակցությունն ունի  29 հոգուց բաղկացած կենտրոնական մարմին, 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնի դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, ո՞ւր են նրանց ստորագրությունները՝ բերդո՞ւմ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը, որ մարդ, ումից իրենք ծնվել են, դադարեցնում են պապայի լիազորությունները, ովքե՞ր են, ցույց տուր էդ թուղթը»,- ասել է Վարդան Ղուկասյանը։ 

Պատվավոր նախագահի խոսքով՝ կուսակցականների գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել համագումար անցկացնել, որպեսզի որոշեն՝ Արտակ Գալստյանի՞, թե՞ Վարդան Ղուկասյանի հետ են շարունակելու։

«Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին իր պատկերացմամբ, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթեցրու ոնց կարաս։ Հունվարի 19-ին կերևա, կուսակցականները կորոշեն՝ մնո՞ւմ են Արտակ Գալստյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նստած՝ հեռախոսը ձեռքը, խառնում ու բզբզում ա։ Ի տարբերություն Գալստյանի՝ Ղուկասյանը սպա, մայոր է եղել։ Երբ «Հանրային ձայն» հաղորդաշարը կար, «Հանրային ձայն» կուսակցությունը չկար. պատվավոր նախագահը ես եմ։ Ավագանին պիտի որոշի՝ ում կողմն է անցնում։ Կա՛մ Վարդան Ղուկասյան, կա՛մ Արտակ Գալստյան խնդիրն առաջացրել են Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, որոնք ուզում են ամեն ինչ անել, որ «Հանրային ձայնը» պայթեցնեն»,- հայտնեց Ղուկասյանը։

Նա նշել է, որ այսպես ուզում են կանխել իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին, քանի որ իր կուսակցությունն առնվազն 22 տոկոս ձայն կարող էր հավաքել։

 

Նշենք, որ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանքի տակ է․ ավագանու հերթական ընտրություններում հենց նա էր «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, սակայն, լինելով կալանավորված, չի ներկայացել ավագանու նիստերին և վայր չի դրել մանդատը։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Արտակ Գալստյանն այլև կապ չունի «Հանրային ձայն» կուսակցության հետ։