Ինդոնեզիան 300 միլիոն դոլար արժողությամբ 12 նոր անօդաչու թռչող սարք է գնել Turkish Aerospace-ից: Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Reuters-ին։ Նշվում է, որ գործարքը կայացել է այն բանից հետո, երբ հուլիսին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն նախազգուշացրել է իր կաբինետին՝ պահպանել «առողջ» բյուջե՝ ընդգծելով երկրի անվտանգության մարմինների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության չափազանց մեծ ծախսերը: …