Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
Քաղաքականություն
21.01.2024 | 17:49Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, շաբաթ օրը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ. հայտնում է Անադոլու գործակալությունը։
Ֆիդանը և Հանիեն քննարկումներ են ունեցել Գազայում հրադադարի անհապաղ հաստատման, մարդասիրական օգնության ավելացման, պատանդների ազատ արձակման և երկարատև խաղաղություն հաստատելու շուրջ։