ՌԴ Բելգորոդի շրջանում ռազմական Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են ձայնային և պարամետրային ինքնագրիչները։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը, փոխանցում է Meduza-ն։ Ըստ աղբյուրի՝ «սև արկղերը» գտնվել են ինքնաթիռի պոչային հատվածում։ Դրանք արդեն հանձնվել են քննիչներին։ Նշենք, որ Ռուսաստանն ինքնաթիռի կործանման համար պատասխանատու է համարում Ուկրաինային։ Մոսկվայի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 65 …

