Թուրքական մեկ «կողմ» ձայն՝ ընդդեմ Ադրբեջանի․ ինչու ԵԽԽՎ-ում Թուրքիան մեծ ակտիվությամբ չաջակցեց Ադրբեջանին

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայից քվեարկությանը մասնակցել է 10 պատգամավոր, որից մեկը կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ից Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։

Մասնավորապես, կողմ է քվեարկել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի քրդական DEM կուսակցությունից պատգամավոր Բերդան Օզթյուրքը։

Ի դեպ, Թուրքիայի պատվիրակությունում նաև հայազգի պատգամավոր կա՝ նախագահ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Սևան Սըվաջըօղլուն։ Նա թուրքական պատվիրակության այն անդամներից է, որը չի մասնակցել քվեարկությանը։

ԵԽԽՎ-Ադրբեջան՝ օրեր ընթացող այս հակամարտության ֆոնին՝ Թուրքիայի պասիվ վարքագիծն ուշադրություն է գրավում, քանի որ Անկարան, թվում է, կուլիսներում նույնպես լուրջ ակտիվություն չի ցուցաբերել Ադրբեջանին աջակցելու համար՝ գործի դնելով դիվանագիտական ու քաղաքական  ամբողջ գործիքակազմը։

Մասնավորապես, ուկրաինական «Европейская правда»-ի թղթակիցը Բրյուսելից հայտնել էր, որ Թուրքիայի պահվածքը չի վկայում, որ նա ցանկանում է կառույցում կրկնել Ադրբեջանի և Ռուսաստանի ճանապարհը՝ նշելով, որ «ավելին՝ ԵԽԽՎ քննարկումներում թուրքերը զարմանալիորեն պասիվ են և հանդես չեն գալիս իրենց դաշնակցի՝ Ադրբեջանի պաշտպանության օգտին»։

Էմմա Չոբանյան