Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ …