Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2014 թ․ մարտի 27-ի համապատասխան արձանագրային որոշման համաձայն իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թ.: …