Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոն»-ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանի օգտին քվեարկել են մասնակիցների 51 տոկոսը: Վահան Բիչախչյանը «Պոգոն» տեղափոխվեց 2022 թվականին: Լեհական այս ակումբի կազմում Բիչախչյանը մասնակցել է 60-ից ավելի հադիպման:

