Կանադան Ուկրաինային ավելի քան 800 ԱԹՍ կփոխանցի

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Կանադան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 800 SkyRanger R70 անօդաչու թռչող սարք, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 70,44 միլիոն դոլար, հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը, գրում է Current Time-ը։
«Այսօրվա հայտարարությունը երաշխավորում է, որ Ուկրաինան կունենա անօդաչու թռչող սարքեր, որոնք անհրաժեշտ են՝ հայտնաբերելու և նույնականացնելու թիրախները, որոնք կարևոր են Ուկրաինայի շարունակական պայքարի համար: Կանադան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է», – ասել է Բլերը:
Անօդաչու սարքերը կուղարկվեն 595,6 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակներում: Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, Կանադան Կիևին հատկացրել է ավելի քան ավելի քան 7,1 միլիարդ դոլար, ասվում է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նիդեռլանդները նույնպես սկսել են անօդաչու սարքեր մատակարարել Ուկրաինայի։ Այս մասին հայտնել էր Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը։
«Ճշգրիտ թիվ չեմ կարող ասել, բայց մենք արդեն անօդաչու սարքեր ենք փոխանցում Ուկրաինային։ Իհարկե, կարծում եմ, որ անօդաչուների այս կոալիցիան շատ կարևոր է, քանի որ հիմա մենք կմիավորենք ուժերը, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք ավելացնել անօդաչուների քանակը, ինչպես նաև կոնկրետացնել Ուկրաինայի կարիքներին համապատասխան»,- հավելել է նա։
Փետրվարի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովում Մեծ Բրիտանիան, Լատվիան, Դանիան, Նիդերլանդները, Էստոնիան, Գերմանիան, Լիտվան և Շվեդիան ստեղծել են կոալիցիա՝ Ուկրաինային մեկ միլիոն անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար: