Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի …

