Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին` Փարիզին մեղադրելով «նենգ քաղաքականություն» վարելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նախօրեին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքվին դուր չի եկել հատկապես այն, որ Մակրոնը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի անհրաժեշտության մասին։ Բաքուն ոչ պատշաճ է համարում, որ Փարիզը, որը «մոտ 30 տարի չի բարձրաձայնել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին», խոսում է հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք, ըստ Ադրբեջանի, իբր հեռացել են «իրենց կամքով և առանց հարկադրանքի»:

«Նման կողմնակալ մոտեցումը պետք է դադարեցվի։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որևէ արդյունք չի տա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, դա կարողանան անել անվտանգ ու արագ։

«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման ու համագործակցության տարածաշրջան, և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանն անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքի ու խաղաղության ձգտումների հարցում։