Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին կոչ են արել ՌԴ նախագահական ընտրությունների օրը՝ մարտի 17-ի կեսօրին գնալ ընտրատեղամասեր՝ այդպիսով կատարելով բանտում մահացած ընդդիմադրի «վերջին կամքը»։ «Մենք ուղիղ քաղաքական կտակ ունենք Ալեքսեյ Նավալնիից. «Կեսօրին՝ ընդդեմ Պուտինի»,- իր տեսաուղերձում ասել է Նավալնիի դաշնակից Լեոնիդ Վոլկովը՝ ցուցադրելով Նավալնիի փետրվարի 1-ի գրառման սքրինշոթը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ «սա Նավալնիի …

