Կամո Արեյանին կարող է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ավագանու առաջիկա նիստի ընթացքում քննարկվելու է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը։

Նախագիծը դեռ չի հրապարակվել քաղաքապետարանի կայքէջում, սակայն ուղարկվել է ավագանու անդամներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Կամո Արեյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելը պայմանավորված է Երևան քաղաքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդով և քաղաքի բարօրությանն ու բարգավաճմանը միտված երկարամյա գործունեությամբ։

Նախագիծը կընդունվի, եթե առաջիկա նիստին ավագանու անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի։

Նշենք, որ 67-ամյա Արեյանի աշխատանքային գործունեության մեծ մասն անցել է Երևանի քաղաքապետարանում։ 1997-2001 թվականներին նա զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, 1998 թվականին երեք ամսով եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ Այնուհետև հեռացել է քաղաքապետարանից՝ նշանակվելով ՏԿԵ նախարարի տեղակալ։ Երկու տարի անց կրկին վերադարձել է քաղաքապետարան որպես Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2009-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: Կամո Արեյանի՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված կենսագրության համաձայն նա Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ և զբաղեցրել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։ 2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ այս պաշտոնում մնալով մինչև 2018 թվականը։ 2018 թվականին նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական: 2018 թվականից ի վեր Երևանը 3 քաղաքապետ է փոխել, բայց Կամո Արեյանը շարունակել է մնալ քաղաքապետի խորհրդական։

Կամո Արեյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, «Երևանի զինանշան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալներով, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։

Արփի Հակոբյան