Նավալնիի կողմնակիցներին կոչ են արել կատարել ընդդիմադիր գործչի վերջին կամքը․ պայքարը շարունակվելու է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին կոչ են արել ՌԴ նախագահական ընտրությունների օրը՝ մարտի 17-ի կեսօրին գնալ ընտրատեղամասեր՝ այդպիսով կատարելով բանտում մահացած ընդդիմադրի «վերջին կամքը»։

«Մենք ուղիղ քաղաքական կտակ ունենք Ալեքսեյ Նավալնիից. «Կեսօրին՝ ընդդեմ Պուտինի»,- իր տեսաուղերձում ասել է Նավալնիի դաշնակից Լեոնիդ Վոլկովը՝ ցուցադրելով Նավալնիի փետրվարի 1-ի գրառման սքրինշոթը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ «սա Նավալնիի վերջին քաղաքական հրապարակումն է, վերջին բանը, որ նա փոխանցել է»։

«Սա հիմա սոսկ ինչ-որ քաղաքական ակցիա չէ՝ ուղղված մենակության, մեկուսացման հաղթահարմանը, սա նաև սգո ցույց է, քաղաքացիական հոգեհանգստի արարողություն, եթե կուզեք՝ սա ակցիա է Ալեքսեյ Նավալնիի հիշատակին։ Սա ակցիա է, որն Ալեքսեյ Նավալնին մեզ խնդրել է իրականացնել»,- ընդգծել է Վոլկովը։

Նա նաև ասել է, որ ակցիայի հիմնական իմաստը մարտի 17-ին՝ ժամը 12-ին «գալ ու միմյանց նայել»՝ կատարելով Նավալնիի «վերջին կամքը», կարևոր չէ՝ ինչ անել ընտրատեղամասերում՝ փչացնել քվեաթերթիկները կամ քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին։

Խոսելով այն մասին, թե ինչ է լինելու Ռուսաստանում ընտրություններից հետո՝ Լեոնիդ Վոլկովը խոստացել է, որ ընդդիմադիրների քաղաքական պայքարը կշարունակվի «մինչև պուտինյան ռեժիմի մահը»։

«Մարտի 17-ից հետո կլինեն նոր քաղաքական նախագծեր, կլինեն նոր գաղափարներ, այնպիսիք, որոնցով մենք ինքներս պետք է հանդես գանք՝ առանց Ալեքսեյի, բայց նրա սկզբունքներով, նրա պատգամով։ Մտածել անսովոր նախագծեր, այնպիսիները, որոնք ռեժիմին ցավ կպատճառեն, նրան կհասցնեն հարվածը հարվածի հետևից, քանի դեռ այն վերջնականապես չի փլուզվել»,- ասել է Վոլկովը։

Փետրվարի 1-ին սոցցանցերում արված վերջին հրապարակած գրառման մեջ Ալեքսեյ Նավալնին իրեն աջակցողներին կոչ էր արել մարտի 17-ի ուղիղ կեսօրին գնալ ընտրատեղամասեր՝ դա անվանելով «իսկական համառուսական բողոքի ակցիա», որը «լիովին օրինական է և ապահով»։