Իսրայելական զորքերը կրակ են բացել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահի» գրոհայինների գործողությունների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարարելով Lebanon 24-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լիբանանյան բանակի դիրքերը սահմանամերձ Վազանի շրջանում կրակի տակ են հայտնվել։ Արկերը դիպել են հրամանատարական կետի մոտ գտնվող ամրություններին, սակայն զինվորականներ չեն տուժել։ Նոյեմբերի 6-ին իսրայելական հրետանին ռմբակոծել է լիբանանյան բանակի …

