Չճանաչված Մերձդնեստրի պատգամավորները դիմել են Ռուսաստանին «ՌԴ ավելի քան 220 հազար քաղաքացիների պաշտպանության խնդրանքով»

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չճանաչված Մերձդնեստրի «բոլոր մակարդակների» պատգամավորների համագումարի մասնակիցները դիմել են ՌԴ Դաշնային խորհրդին և Ռուսաստանի Պետդումային՝ «պաշտպանության միջոցներ ձեռնարկելու» խնդրանքով «Մոլդովայի կողմից աճող ճնշման» պայմաններում, գրում է Current Time-ը։ Երկու տարի առաջ, նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, այսպես կոչված չճանաչված «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի իշխանությունները նույն ձևակերպմամբ հանդես էին եկել նմանատիպ «խնդրանքով»:

«Մերձդնեստրում ապրում է Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացի, Ռուսաստանը մասնակցում է Դնեստրում խաղաղապահ առաքելությանը և հանդիսանում է բանակցային գործընթացի երաշխավոր և միջնորդ»,- ասված է համագումարի որոշման մեջ։

Պատգամավորների հայտարարության մեջ ասվում է, որ Մոլդովան, իբր, «հիմնականում տնտեսական պատերազմ է սանձազերծել Մերձդնեստրի դեմ՝ միտումնավոր ստեղծելով բազմամիլիոնանոց բյուջեի դեֆիցիտի նախադրյալներ», ինչպես նաև «հրաժարվել է իրականացնել Մերձդնեստրի հետ նախկինում ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները»:

Սա անջատողական շրջանի պատգամավորների թվով յոթերորդ համագումարն է։ NewsMaker-ը հիշեցնում է, որ նման համագումար ավելի վաղ անցկացվել էր 2006 թվականին, որի ժամանակ պատգամավորները որոշել էին հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Հանրաքվեն տեղի ունեցավ նույն թվականին, և դրա մասնակիցների 90 տոկոսը «կողմ» քվեարկեց Մերձդնեստրի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը և Մոլդովան չճանաչեցին այս հանրաքվեի արդյունքները, և այդպիսով «միացումը» պաշտոնապես չձևակերպվեց։

Մերձդնեստրը փաստացի չի գտնվում Քիշնևի վերահսկողության տակ 1992 թվականից։ Ավելի քան 20 տարի Մերձդնեստրում տեղակայված է մոտ 1700 ռուս զինվորական։ 2022 թվականի մարտի սկզբին Մերձդնեստրի իշխանությունները Մոլդովային կոչ արեցին ճանաչել իրենց անկախությունը և ստորագրել միջպետական համաձայնագիր՝ Մոլդովայի ղեկավարության կողմից Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացնելու ֆոնին։

Երկու տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 21-ին, այսպես կոչված «ԴԺՀ» ղեկավար Դենիս Պուշիլինը և «ԼԺՀ» ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը պաշտոնապես դիմեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնբասի երկու անջատողական միավորումների անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Ուղերձը հեռարձակվել էր «Ռոսիա-24» պետական ​​հեռուստաալիքով։ Հետո հաղորդվեց, որ Պուշիլինը և Պասեչնիկը Մոսկվայում են և հավանաբար կմասնակցեն ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին, որը շտապ հրավիրել է Պուտինը։ 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Ուկրաինա ներխուժելու մասին։

Սպասվում է, որ վաղը՝ փետրվարի 29-ին, Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովում իր ամենամյա ուղերձով։