Երևանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է խմբակցության անդամները չեն մասնակցել Արտակ Գալստյանի կողմից հրավիրված որևէ նիստի կամ համագումարի։ ««Հանրային Ձայն» կուսակցությունը, ինչպես նաև «Հանրային Ձայն» խմբակցությունը ձևավորվել են նույն գաղափարը կիսողների համախմբմամբ՝ երկրի և ազգի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու մղումով: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում խիստ կարևոր ենք համարում …

