ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտում փորձ ունեցող շինարարական կազմակերպություններին՝ մասնակցելու պետական գնումների մրցույթներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Վերականգնման աշխատանքների մրցույթները հրապարակվելու են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության միջնաժամկետ ծախսային ծրագրով 2024 թվականի համար նախատեսվող աշխատանքների ֆինանսավորումը նախորդ տարվա փաստացի իրականացվածի …

