ԵՄ առաջնորդներն առաջին անգամ Գազայում ամբողջական հրադադարի կոչ են արել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԵՄ երկրները միաձայն հանդես են եկել Գազայում «անհապաղ մարդասիրական դադարի օգտին, որը կհանգեցնի կայուն հրադադարի»: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Հունգարիան առաջին անգամ միացել է նման հայտարարությանը, գրում է Euronews-ը։

Բեկումը տեղի է ունեցել ԵՄ 27 առաջնորդների միջև հինգ ամիս տևած խորը տարաձայնություններից հետո, որը վտանգի տակ էր դնում ԵՄ միասնականությունը:

Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցներն ափսոսանք են հայտնել Գազայում աղետալի հումանիտար իրավիճակի, դրա անհամաչափ ազդեցության մասով խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև սովի, որն առաջացել է օգնության անբավարար հոսքերի պատճառով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը պատասխանատու է ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև փոխզիջման միջնորդության համար, բարձր է գնահատել «ուժեղ և միասնական հայտարարությունը»:

ԵՄ ղեկավարները կոչ են անում Իսրայելին չշարունակել իր ծրագրված ներխուժումը Գազայի հարավում գտնվող Ռաֆահ շրջան, որտեղ, ըստ հաշվարկների, ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ պատսպարվում են պատերազմից: ԵՄ-ն նաև Իսրայելից պահանջում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի վճռորոշ որոշումը, որը պարտավորեցնում է Բենիամին Նեթանյահուի կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ Գազայում ցեղասպանությունը կանխելու համար:

Թեպետ ԵՄ որոշ երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Իսպանիան և Իռլանդիան, դեռ հոկտեմբերին էին հրադադարի կոչ անում, Չեխիան և Հունգարիան արգելափակել էին այն՝ մտավախություն հայտնելով, որ դա կխաթարի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Փետրվարին ԵՄ բոլոր երկրների արտաքին գործերի նախարարները, բացառությամբ՝ Հունգարիայի, հավանություն էին տվել շրջափակված Գազայի հատվածում մշտական ​​հրադադար հաստատելու կոչին, սակայն Բուդապեշտն օգտագործել էր իր վետոն:

ԵՄ առաջնորդները նշում են, որ իրենք «ցնցված» և «խորապես անհանգստացած են» Գազայում տիրող հումանիտար իրավիճակով և ընդգծում են՝ կենսական օգնություն հասցնելու համար անհրաժեշտ են «լրացուցիչ ցամաքային անցումներ»:

ԵՄ աջակցությունն է ստացել Կիպրոսն ու Գազան միացնող ծովային միջանցքը, սակայն միության շատ առաջնորդներ նշում են, որ ծովային միջանցքը չի կարող փոխարինել ցամաքային մուտքին, և կոչ են անում Իսրայելի իշխանություններին՝ անել ավելին, որ օգնությունը հասնի պաղեստինցիներին։