ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է կազմակերպության առաքելության կարճաժամկետ դիտորդ Նիկ Գուգերին Ադրբեջան մուտքի մերժումը։ «Ներկայում մենք չգիտենք ստույգ պատճառը, բայց կապվել ենք իշխանությունների հետ և սպասում ենք պատասխանի»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ Կատյա Անդրուշը՝ պատասխանելով ադրբեջանական Turan-ի հարցին։ Նա նշել է, որ «ԺՀՄԻԳ-ը դեր չի խաղում դիտորդների հնարավոր մուտքը երկիր որոշելու հարցում՝ դիտորդական առաքելությանը մասնակցելու համար, դա …

