Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ֊ում է․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։ «Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու …

