Հունգարական ընկերությունները հետաքրքրված են Ղարաբաղի վերակառուցմանն ու վերականգնմանը մասնակցության հարցում։ Այս մասին Բաքվում կայացած ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սիյարտոն ասել է, որ Հունգարիան հատուկ ծրագիր է պատրաստում աշխատանքներին մասնակցելու համար։ «Հունգարինա պլան է պատրաստում՝ մասնակցելու Ղարաբաղում շարունակվող վերականգնման աշխատանքներին։ …

