Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում

Լուրեր

11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարական ընկերությունները հետաքրքրված են Ղարաբաղի վերակառուցմանն ու վերականգնմանը մասնակցության հարցում։ Այս մասին Բաքվում կայացած ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սիյարտոն ասել է, որ Հունգարիան հատուկ ծրագիր է պատրաստում աշխատանքներին մասնակցելու համար։

«Հունգարինա պլան է պատրաստում՝ մասնակցելու Ղարաբաղում շարունակվող վերականգնման աշխատանքներին։ Այն պատրաստ կլինի մինչև այս տարվա նոյեմբեր և թույլ կտա մեզ որոշել գործունեության ոլորտները, որոնց կարող են մասնակցել հունգարական ընկերությունները»,- նշել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

«Մենք պատրաստ ենք օգնել երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է պաշտոնյան։