Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել …

