Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունիցլ։

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը:

Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը:

Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:

Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը:

«Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը:

Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ: «Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը:

Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023 թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ:

Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները:

Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996 թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991 թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007 թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ, և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում, և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքին համապատասխան՝ ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը:

Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: