Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ կապված Վաշինգտոնի առաջադրած պայմանի պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ «Այսօր հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են ԱՄՆ, ինչը վրացական կողմը մերժել է։ Այս կապակցությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը …

