Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Երկրաշարժը ոտեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21.38-ին (Երևանի ժամանակով ժամը 22.38-ին), օջախը եղել է Ենիջե գյուղի մոտ՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

