Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գիտությամբ և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվի։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ին ներկայացված հրաժարականի դիմումում հենց դա է նշել որպես պատճառ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի …

