Ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն ՄԻԵԴ վճիռներով խախտումներ թույլ տված դատավորները. ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՄԻԵԴ-ը հաճախ կայացնում է որոշումներ, որոնք բեկումնային և էական ազդեցություն են ունենում Հայաստանի իրավապահների քննած գործերով, երբ սխալներ և խախտումներ են հայտնաբերվում նրանց կայացրած որոշումներում։

Դրանք, սակայն, բացասական ազդեցություն են ունենում մարդկանց ճակատագրերի վրա։ Օրինակ, Նալբանդյաններն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը հիմք հանդիսացավ, որ գործը վերաբացվի և հետագա քննության արդյունքում՝ երիտասարդ աղջկա սպանության մեջ կասկածվող ամուսիններն արդարացվեն։ Այսպիսով՝ 19 տարի անց, ի վերջո, ապացուցվեց, որ 2004 թվականին դեռահաս աղջկան դաժանորեն սպանողները Նալբանդյան ամուսինները չեն եղել։ Մինչդեռ, կինը բանտում է անցկացրել 13 տարի, իսկ ամուսինը՝ 9 տարի։ Նալբանդյանների գործով պարզվեց նաև, որ ցուցմունքները ձեռք են բերվել խոշտանգման միջոցով։

Վանաձորի Կայարանի այգում դանակահարվել և մահացել էր 15-ամյա պատանի։ Երեք անգամ դատական ատյանների կողմից արդարացված Կունգուրցևը, սակայն, ընդհանուր առմամբ, անազատության մեջ է անցկացրել 41 ամիս։ Այսօր Կարենը կրկին դատարանում պայքարում է, այս անգամ՝ տարիների զրկանքների դիմաց փոխհատուցման պահանջով։

Ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով է երիտասարդի կյանքը 9 տարի շարունակ խաթարվել՝ դատական քաշքշուկների, ազատազրկումների պատճառով, ո՞ւմ սխալի կամ թերի քննած գործի հետևանքով է պետությունը հարկատուների հաշվից փոխհատուցում տրամադրելու Կարեն Կունգուրցևին։ Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս պետք է պետությունը վարվի այն դատավորների, դատախազների, քննիչների հետ, որոնք, համաձայն ՄԻԵԴ որոշումների, խախտումներ են թույլ տվել՝ բացասական կերպով ազդելով մարդկանց ճակատագրերի վրա։

2008 թվականից գոյություն է ունեցել օրենք, որով ՄԻԵԴ վճիռը կարող է կարգապահական վարույթի հիմք ծառայել, բայց 2018-ին այդ օրենքը խնդրահարույց համարելով՝ հանեցին կիրառությունից։ 2021-ին այս դրույթը կրկին Դատական օրենսգիրք մտցվեց, բայց կկիրառվի միայն փոփոխության ընդունումից հետո Հայաստանի դեմ կայացված վճիռների դեպքում։ 2022-ին կրկին փոփոխություն մտցվեց՝ հետադարձության ուժ տրվեց 15 տարի կտրվածքով։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, փաստաբաններ Արսեն Սարդարյանը, Գեորգի Մելիքյանը և Հովսեփ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան