2024-ի ամփոփիչ քննարկումը․ պատերազմներ, ներքին լարումներ, բռնություններ․ ի՞նչ սպասել 2025-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

2024 թվականը բուռն տարի էր՝ լի սրընթաց զարգացումներով թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում։ Ռուսաստանը շարունակեց արյունալի պատերազմը Ուկրաինայի դեմ՝ այդ երկրին պատճառելով հազարավոր մահեր, ավերածություններ։ ԱՄՆ-ում ընտրվեց նոր նախագահ․ ՀՀ-ն և աշխարհը 2025-ին ստիպված կլինեն գործ ունենալ անկանխատեսելիի համբավ ունեցող Դոնալդ Թրամփի հետ։ Մեկ-երկու շաբաթում Սիրիայում ընկավ Ասադների կեսդարյա դինաստիան․ ռուսական պաշտպանության տակ գտնվող Բաշար Ասադը փախավ Մոսկվա։ Հայաստանը գարնան ամիսներից սկսած տևական ժամանակ ապրեց ներքաղաքական սուր առճակատման պայմաններում․ Երևանի կենտրոնում ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում ընդդեմ սահմանազատման պրոցեսի։ 30 տարի հայկական վերահսկողության տակ գտնված 4 գյուղ անցավ ադրբեջանական վերահսկողության։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև։ Իրավապաշտպան համայնքը շարունակեց ահազանգել մարդու իրավունքների խախտումների մասին։ 

Տարին դյուրին չէր նաև մեդիադաշտի համար․ լրագրողներն աշխատում էին թեժ կետերում՝ երբեմն ենթարկվելով բռնությունների։ 

«Եվրաքվե»-ի նախաձեռնողներին հաջողվեց 50,000+ ստորագրություն հավաքել․ արդյունքում ԱԺ-ն 2025-ին կքննարկի ԵՄ-ին անդամակցության հարցն օրենքով ամրագրելու նախագիծը։

2024-ին ևս ՀՀ-ն և Ադրբեջանը չստորագրեցին խաղաղության պայմանագիր՝ թեև համաձայնեցված է 17 կետերից 15-ը։

Առանցքային էին նաև 8 բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումները։

Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն էր 2024-ը, ի՞նչ սպասել 2025-ին։ 

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, Գարեգին Միսկարյանը՝ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն, Ռուբեն Բաբայանը՝ ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Էդգար Վարդանյանը՝ քաղաքագետ, անկախ հետազոտող, Առնոլդ Բլեյանը՝ Հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչ, Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում։