ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից: Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային …

