Մարտի 31-ին, ժամը 13:30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դաշտադեմ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է …

