Ռուս պաշտոնյաները խառնվում են ՀՀ ներքաղաքական հարցերին․ ՌԴ-ն 3-րդ սպառնալիքն է ընկալվում մեր երկրում. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն այսօր ընթանում էր Ալմաթիում։ Ըստ ՀԱՊԿ քարտուղարության՝ ՀՀ-ն տեղեկացրել է, որ դեմ չէ առանց իր մասնակցության սահմանափակ ձևաչափով որոշումներ ընդունվեն։ Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Միաժամանակ, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանների պաշտպանության նախարարություններ՝ այս գերատեսչությունների խնդրանքով։ Դրա մասին գրում է Intelligence Online կայքը։ Նշվում է, որ Վաշինգտոնի այս գաղափարը նշված երկրների բանակներն ամերիկյան զինված ուժերի հետ ավելի համատեղելի դարձնելն է և ռուսական մոդելից հեռանալը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, ԱՄՆ-ը նման կերպ պատասխանատվություն է ստանձնում այն երկրների պաշտպանության նախարարությունների համար, որոնք ձգտում են լքել «Մոսկվայի ուղեծիրը»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մեղադրանքը ՀԱՊԿ-ին լուրջ է, և Հայաստանն, ըստ էության, այսօր ձևական բնույթով է անդամակցում այդ դաշինքին՝ սառեցրել է մասնակցությունը, անդամավճար չի վճարում, հրաժարվել է քվոտաներից, զորավարժությունների չի մասնակցում։ Սակայն թե ե՞րբ ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի դե յուրե ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, հայտնի չէ։ Ղազարյանը կարևորում է Արևմուտքի հետ գործակցությունը՝ այդ թվում անվտանգության ոլորտում՝ իբրև դիվերսիֆիկացման քաղաքականություն։

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ՀՀ իշխանություններին մեղադրել էր, թե Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ ԼՂ նախագահներին Բաքուն բանտից չազատի․ «Պարոն Փաշինյանի ամեն օր ՀՀ-ում իշխանության մնալը  Ռուսաստանի նվաստացումն է Անդրկովկասում և ամբողջ Արևելքում։ Նա մեր նախագահի հետ հանդիպումից հետո վիրավորում է Ռուսաստանին, վերագրում է իր կատարած մեղքերը։ Նա հայ ժողովրդի զայրութը ուղղորդում է ՌԴ-ի վրա, ինչի հետևանքով՝ ՌԴ-ի ռեյտինգը նվազում է նաև Փաշինյանի այս գործելաոճի արդյունքում։ ՌԴ-ին մեղադրելու քննադատությունները սուտ են։ ՌԴ-ի շնորհիվ ՀՀ-ն ունի պետականություն»,- ասել էր նա ОРТ-ի եթերում։

Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորն արձագանքում է․ «Ռուս պաշտոնյաները Հայաստանի ներքաղաքական հարցերին են խառնվում, և պատահական չէ, որ Ադրբեջանից և Թուրքիայից հետո Ռուսաստանը երրորդ սպառնալիքն է ընկալվում հայաստանյան հանրության շրջանում։ Հյուսիսից լուրջ սպառնալիքներ կան, ինչը փաստվում է նաև ռուս պաշտոնյաների բաց հայտարարություններից։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Հայաստանը, Վրաստանը, Արդբեջանը պիտի պայքարեն իրենց ինքնիշխանության համար, ինչը Միութենական պետություն չմտնելու բանալին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան