Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Դանիբեկյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում դատավորին մեղադրում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը տապալելու մեջ: Թե իրեն վերագրվող արարքի վերաբերյալ դատավորն ինչ դիրքորոշում ունի , դեռևս հայտնի չէ: …

