ՔԿ-ն անդրադարձել է բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարելու դեպքին՝ նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել. վարորդը ձերբակալվել է։ «Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության …

