«Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին երեկ երեկոյան այնտեղ տեղի ունեցած հեղեղների կապակցությամբ։ Դեսպանությունը վշտակցում է տուժածներին և իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին»,- այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանության X-ի էջում։ Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին ու ցավակցում զոհվածների ընտանիքներին։ …

