Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խորհրդարանի այսօրվա նիստում խոսել է Ժնևում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան ասել է, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ֆոնին երկու երկրների խորհրդարանների ներդրումը խաղաղության գործընթացում։ «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև»,- …

