Բրիտանական կառավարությունը պատվիրել է և մինչև տարեվերջ կսկսի Ուկրաինային մատակարարել 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների խմբաքանակ՝ 162 միլիոն ֆունտ սթերլինգ (213 միլիոն դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարար Ջոն Հելին պաշտոնապես կհայտարարի հրթիռների մասին ուրբաթ՝ «Ռամշտայնի» հերթական հանդիպման ժամանակ։ Հրթիռները կարտադրվեն Բելֆաստում՝ ֆրանսիական …

