Հոկտեմբերի 26-30-ը առաջին անգամ Երևանում կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն: Այն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնի և Գոնչարով ստուդիայի համագործակցությամբ։ Նախագծի շրջանակերում 4 օր շարունակ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենան համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ և ֆլեյտայի համաշխարհային ապրանքանիշերի ցուցահանդես-աշխատարան: Փառատոնի հյուրերն են՝ Ֆրանկֆուրտի օպերային նվագախմբի մենակատար, Ժնևի ֆլեյտայի միջազգային մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր …

