Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի ն նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ՝ կողմերը դիտարկել են հարցեր, որոնք քննարկվելու են համաժողովում, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։ Ընդգծվել է տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը և տարածաշրջանային կարևորություն ունեցող համատեղ նախագծերի դերը երկրների և տարածաշրջանի զարգացման համար։ …

