Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառմանը ներկա են գտնվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրներից …

